Բաժիններ՝

Ֆլորիդայում մի կին վեճի ժամանակ գնդակահարել է բանակի վետերանի. CBS News

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի կին սուպերմարկետի մոտ կայանատեղիի համար ծագած վեճի ժամանակ գնդակահարել է բանակի վետերանի։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բրաուարդ օկրուգի շերիֆի գրասենյակի տվյալներին։

«Բրաուարդ օկրուգում մի տղամարդ մահացել է այն բանից հետո, երբ Նորթ Լոդերդեյլում Walmart խանութի մոտ կայանատեղիի համար վեճի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել»,- նշվել է հրապարակման մեջ։

Տեղեկացվել է, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Կնոջ խոսքով՝ նա կրակել է ինքնապաշտպանության նպատակով։

Ինչպես նշել է մահացածի քույրը, նա բանակի վետերան էր և մասնակցել էր Իրաքի տարածքում անցկացված «Փոթորիկ անապատում» գործողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031