Ադրբեջանը արդյունահանելու է իսրայելական գազը․ ՍԵրգեյ Մելքոնյան

SOCAR ընկերությունը բրիտանական BP-ի և իսրայելական NewMed Energy ընկերության հետ համատեղ կզբաղվի Միջերկրական ծովում բնական գազի որոնմամբ:

6 ընկերություններից 1-ը Ադրբեջանական է։

Նախ, նման որոշումները, բացի տնտեսական նպատակահարմարությունից, ունեն քաղաքական ենթատեքստ։ Երկրների միջև ռազմավարական ոլորտում համագործակցության խորացման ևս մեկ օրինակ (կիբեռանվտանգություն, Տիեզերք, սպառազինության արտադրություն և այլն):

Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է մեծացնել իր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ակնհայտ է, որ տարիներ անց արդյունահանված գազը միանգամից Եվրոպա չի գնա։ Սակայն իսրայելական, եգիպտական և կիպրական գազի համատեղ ենթակառուցվածքի արտահանման նախագիծը Եվրոպա դեռևս օրակարգում է։

պ.գ.թ., միջազգայնագետ
Սերգեյ Մելքոնյան

Տեսանյութեր

Լրահոս