
Թուրքիան սեփական արտադրության ևս մեկ խոշոր ռազմանավ կունենա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանրապետության հիմնադրման 100 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է իրենց ռազմարդյունաբերության հաջողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա տեղեկացրել է, որ ռազմածովային ուժերի շահագործման հանձնված Թուրքիայի խոշորագույն «TCG Anadolu» ռազմանավից ևս մեկ հատ էլ պատրաստվելու։
231 մետր երկարությամբ և 32 մետր լայնությամբ ռազմանավի տարողությունը լրիվ ծանրաբեռնվածության դեպքում կազմում է մոտ 27.000 տոննա։
Հավելենք նաև, որ «TCG Anadolu»-ի տախտակամածը կարող է տեղավորել 10 ուղղաթիռ և 11 հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), իսկ անգարի տարողությունն ընդգրկում է 19 ուղղաթիռ է և 30 ԱԹՍ։