
Վրաստանում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի լրացուցիչ կես միլիարդ լարի, որից 160 միլիոնը կուղղվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ղարիբաշվիլին ասել է՝ լրիվ դրույք ունեցող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 500 և ավելի լարիով:
«Կառավարությունը պետք է ավելին անի ձեր մասնագիտության հեղինակությունը բարձրացնելու համար: Մենք կշարունակենք հոգալ ուսուցիչների պայմանների բարելավման ուղղությամբ և ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի կես միլիարդ լարի, որից 160 միլիոն լարին կուղղվի ուսուցիչների աշխատավարձի ավելացմանը, լրիվ դրույքի պայմաններում աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով և ավելի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ի դեպ, հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար լրիվ դրույք է համարվում շաբաթական 18 ժամ ծանրաբեռնվածությունը: