Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ. Սիրանուշ Սահակյան

Ունենք տեղեկություն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները, ռազմական գործիչները Ադրբեջանի կողմից, ըստ էության, ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Իրավաբանը կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ պահվող նախկին պաշտոնյաների ընտանիքների, հարազատների հետ։ Լևոն Մնացականյանի մասին սոցցանցերում տարածված տեղեկություններին՝ նա ասաց.

«Մենք ունենք տեղեկություն նրա ողջ լինելու վերաբերյալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, մյուս կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ այցելել է ղեկավարությանը, որի թվում է ռազմական ղեկավարությունը, չի կատարել որևէ բացառություն։ Նման կառույցի կողմից հայտարարության պայմաններում չենք կարող այլ հետևություն կատարել։ Հետևությունն այն է, որ հոկտեմբերի 20-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսել են նաև Լևոն Մնացականյանին»։

Տեսանյութեր

Լրահոս