
Ռուսաստանը Թուրքիային ներառել է «ներդրումների հեշտացման» երկրների ցանկում

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում ներդրումներ կատարելու գործընթացում փոփոխություններ են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ կազմվել է ցանկ, որում առկա 25 երկրի քաղաքացիների և ընկերությունների համար ներդրում իրականացնելու առումով հեշտացված գործընթաց է մշակվելու:
«Օտարերկրյա բիզնեսների և գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը, որպես մեր նախագահի կողմից սահմանված ազգային նպատակների իրականացման մի մաս, կառավարության նյութական անկախացման միտված ջանքերից է»,-ասել է նա:
Միշուստինը հիշատակել էր այդ ցանկում տեղ գտած երկրներից մի քանիսին։ Դրանք են Թուրքիան Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ղազախստանը, Բրազիլիան և Բելառուսը:
Թուրքական մամուլում Միշուստինի հիշյալ հայտարարությունը բնութագրվել է որպես չակերտյալ բարեկամ պետությունների համար ներդրումների հեշտացման որոշում: