
Թուրքիայի անշարժ գույքի շուկային տեղում ծանոթացել են ոլորտի ավելի քան 100 օտարերկրացի ներդրող

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Անթալիա քաղաքում անցկացվել է անշարժ գույքի ծրագրերի և ներդրումների ցուցահանդես-վաճառք-գագաթնաժողով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրան մասնակից 12 երկրից ընդհանուր առմամբ 108 ներդրող հանդիպել է Թուրքիայում գործող մի շարք ընկերությունների հետ:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է շենքերի հուսալիությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում նաև երկրաշարժի ժամանակ:
Ընդհանուր առմամբ Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում գործող 41 ընկերության կողմից ներկայացվել է 365 ծրագիր:
Կազմակերպիչներից «JNR Group»-ի խորհրդի նախագահ Հաքթան Օզթունալը գագաթնաժողովը համարել է կայացած և դրական՝ թե՛ ներդրողների և թե՛ տեղական ընկերությունների համար:
Նա նաև հայտարարել է, որ նմանատիպ միջոցառում ծրագրվում է Անթալիայում նաև 2024-ին: