Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին առաջարկել է բուժումը շարունակել Գորիի զինվորական հոսպիտալում։
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Թուրքիա կատարած այցի և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական լրատվական գործակալությանը՝ Անադոլուին։
Նոյեմբերի 16-ին 168.am-ը գրել էր, որ ադրբեջանական ինքնաթիռները կասկածելի թռիչքներ են կատարում Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի վրայով, և դա՝ սահմանային հերթական սրացման ֆոնին: Ու մինչ թշնամական ինքնաթիռների թռիչքներից հայկական օդային տարածքում խցանումներ են առաջանում, մեր Քաղաքացիական ավիացիայի ոլորտի պատասխանատուն՝ Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կրկին երկրում չէ. հերթական ծննադաբերության նպատակով մեկնել է իր հարազատ Դանիա:
Եթե Հայաստանը պնդի Զանգեզուրի միջանցքի էքստերիտորիալ լինելը՝ ասելով, որ խոսքը սովորական ճանապարհի մասին է, ապա Բաքուն եւս կարող է փոխել մոտեցումը Լաչինի միջանցքի հարցում։ Այս մասին haqqin.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը։
Թեհրանը դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից նախօրյակին սահմանված նոր պատժամիջոցներն իրանական կողմի նկատմամբ: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Ստամբում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել։
Վիեննայում միջուկային գործաքին վերադառնալու առաջիկա բանակցություների հաջողությունը կախված է Թեհրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները չեղարկելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունից: Նոյեմբերի 18-ին այդ մասին Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Ավելի քան 300 իրաքցի քաղաքացիներ, որոնք գտնվում են բելառուսա-լեհական սահմանի մոտ, ամենամոտ ժամանակներս հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել: Այդ մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
«Չզարմանաք՝ եթե ինչ-որ մի օր նա նույն տրիբունայից վեր կենա՝ ասի, որ ես եմ հրամանը տվել, որ չկրակեն: Հիշենք, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ասում էր՝ մենք չգիտեինք՝ պատերազմը երբ է սկսվելու, հետո պարզվեց՝ նա հունիսին է տեղեկացել, որ պատերազմ պետք է սկսվի, հետո ասաց, որ դա սուտ է, Օնիկը ստում է՝ իրեն ոչ ոք նման բան չի ասել, հետո անցնում է ինչ-որ ժամանակ, և նա հայտնում է, որ արդեն սեպտեմբերի 25-ին գիտեր, որ 27-ին պատերազմ է սկսվելու, ու նույն օրը հրաման են տվել զորքերին հետ քաշվել…»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։
Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:
Վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ մինչև վերջ չի հանդարտվել, և այս պայմաններում աճում է ռուսական դիվանագիտության դերը՝ հետագա կարգավորման համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Իրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հինգ զինյալների է ոչնչացրել երկրի արեւելքում գտնվող Դիյալայի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Նոյեմբերի 18-ին այդ մասին հաղորդել էAl Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
ՀՀ իշխանությունները երկերեսանիությամբ են զբաղվում: Նրանք խոսքերով ասում են՝ պետք է օգնություն, բայց որպեսզի այդ օգնությունն իրականացվի, հարկավոր է ենթակառուցվածք: Իսկ ենթակառուցվածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջո, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծեք ռազմական ենթակառուցվածք, կամ պետք է շարունակեք դատարկաբանել: Սա Երևանի ինչ-որ հրապարակ չէ, շատախոսել պետք չէ, այլ պետք են կոնկրետ գործողություններ:
Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է։
«Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմն ընդամենը ռուսական կողմին դիմելու իմիտացիա է ստեղծելու, իրականում չի դիմելու: Ի վերջո, չմոռանանք, որ որոշում կայացնողը երկրում ոչ թե ռուսական կողմն է, այլ այս մեծագույն փորձանքը, որ մեր գլխին եկել է 2018թ.՝ իր խմբակով: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ռուսական կողմը փորձել է դիմել հստակ գործողությունների, խոչընդոտել են: Այսքանից հետո հետևությունը ո՞րն է՝ ուղղակի պետք էր կռվով էլի ինչ-որ հատված տալ, մեղքն էլ գցել ռուսների վրա:
«Եթե դու պետության վարչապետ ես, պետք է ապահովես երկրի տարածքային ամբողջականությունը, եթե դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթե Դուք այդ խնդիրը չեք կարողանում կատարել, որը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, հեռացեք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ դիմելով ՀՀ իշխանություններին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրապարակի՛ր սահմանագծման և սահմանազատման այն փաստաթուղթը, որը պատրաստվում ես ստորագրել։
Վրաստանն օգոստոսի 1-ից ի վեր արտահանել է 59,4 միլիոն դոլար գումարի մինչեւ 13 հազար տոննա պնդուկ: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի արտգործնախարարը խոստացել է աջակցել Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։