Բաժիններ՝

Թուրքիայում ավելի քան 6 մլն օտարեկրացի է բնակվում

Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքջեն Twitter-ում կատարած գրառմամբ տվյալներ է հրապարակել Թուրքիայում ապրող օտարերկրացիների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գյոքջեն մասնավորապես նշել է, որ Թուրքիայում օրինական գրանցում ունեցող օտարերկրացիների թիվը կազմում է 4.924.233, իսկ միգրացիայի վարչության տվյայլներով՝ 3.246.178 օտարերկրացի ժամանակավոր ապաստան ունեցողի կարգավիճակում է:

«Մինչդեռ «միջազգային ապաստանի» կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 33.246 է, 1.222.468 օտարերկրացի Թուրքիայում շարունակում է ապրել՝ ունենալով բնակություն հաստատելու թույլտվություն»,-հավելել է նա:

Բացի այդ փոխքարտուղարը նշել է, որ եթե Թուրքիայում գտնվող օտարերկրացիներն ապրեին մի տեղում, ապա այն կլիներ Թուրքիայի 3-րդ մեծ քաղաքը:

«Թուրքիայում օրինական ճանապարհով հաստատված օտարերկրացիները գերազանցում են Իզմիրի բնակչությանը»:

Նա նաև համեմատություն է անցկացրել Թուրքիայում ապրող օտարերկրացիների և Բուլղարիայի բնակչության միջև՝ նշելով, որ այս պարագայում ևս օտարեկրացիներն առջևում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս