Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել 1.8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք

Թուրքիայի արտահանողների խորհրդի (TID) տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) անդամ երկրներ իրականացված արտահանման ծավալները զգալիորեն աճել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է 2023թ. առաջին 10 ամսվա ընթացքում արտահանման ծավալներն աճել են 16.3 տոկոս և կազմել են 5.6 մլրդ դոլար:

Ընդ որում` 5.6-ից միայն 1.8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք արտահանվել է Ադրբեջան, որին հաջորդել են Ղազախստանը՝ 1.5 մլրդ, Ուզբեկստանը՝ 1.4 մլրդ և Ղրղզստանը՝ 884.7 մլն դոլարով:

Նշենք, որ Ղազախստան արտահանված ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42, Ղազախսան 25.2, Ուզբեկստան 7.2 և Ադրբեջան 2.8 տոկոսով:

Ամենից շատ արտահանվող ապրանքները եղել են քիմիական նյութերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031