Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցներն են՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողներ Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։Ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման մանրամասներին, նշեց, որ հանդիպումը պայմանավորված է եղել ստեղծված ընդհանուր իրավիճակով։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կարմիր խաչից արդեն այցելել են հայ գերիներին, որոնց մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության լույսի ներքո Վրաստանը պետք է էլ ավելի զգոն և զգույշ լինի, որպեսզի վտանգի մեջ չհայտնվի։
Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից, գրում է rbc.ru-ն:
Եւ երբ Աստուած մեզի հետ է, Դաւիթ մարգարէի խօսքով՝ «ոչինչ կրնայ զիս սասանեցնել» (Սղ 16.8 ) և Պօղոս առաքեալին հաստատումով՝ «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կրնայ մեզի հակառակ ըլլալ» (Հռ 8.31)»,- հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը 2022 թվականի բյուջեից 470 հազար դոլար է հատկացրել՝ որպես «Զաբուխ և Սուս գյուղերի» նախնական վերականգնման գումար։ Պարզ է, որ 470 հազար դոլարը կոպեկ է, եթե գյուղերն իսկապես վերականգնելու խնդիր լիներ։ (Պատկերացնելու համար՝ Երևանի կենտրոնում միջին չափերի 3-հարկանի սեփական տան գին է)։
Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, ըստ tert.am-ի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
Կողմերը փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել։ Սակայն ակնհայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմյանց դիտարկում են՝ որպես սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բավական է հիշեցնել, թե ոչ պաշտոնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչությամբ են զբաղվում միմյանց դեմ։
Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 22-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի պլենար ժողովի շրջանակներում Նյու Յորքում:
Կիպրոսի թուրքական ինքնագշհռչակ հանրապետության այսպես կոչված նախագահի խորհրդական պրոֆեսոր Աթա Աթունն իր հոդվածում պնդել է, թե ԱՄՆ-ն նպատակադրվել է 2023-ի ընտրություններում փոխել Թուրքիայի նախագահին:
Երբ հայտարարություններ են հնչեցնում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության ու Ռուսաստանին մեր երկրից դուրս շպրտելու վերաբերյալ, այդ մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքները։ Թեև եթե գիտակցեին, հազիվ թե նման հայտարարություններ հնչեցնեին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանություններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ինչո՞ւ սահմանը չեն կահավորել:
Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ը անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ:
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Գյուղի հետևի հատվածում են կրակել, դեպի Սև լճի հատված։ Գյուղից այս ընթացքում որևէ բնակիչ դուրս չի եկել, ամեն ինչ նորմալ է, մարտական տրամադրությամբ, մեր բանակը կանգնած է»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը:Այս մասին հայտնում են ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ: