Համաշխարհային բանկը Թուրքիայում հավելյալ 18 մլրդ դոլարի ներդրում կանի

«Համաշխարհային բանկի» (ՀԲ) Թուրքիայում գտնվող գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեզն անդրադարձել է ՀԲ-ի ֆինանսավորման ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լոպեզը հայտարարել է, որ բացի արդեն իսկ այս պահին Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին տրամադրված ֆինանսավորմանը (17 մլրդ դոլար), ՀԲ-ն Թուրքիայում հավելյալ ևս 18 մլրդ դոլարի ներդրում է կատարվելու:

«Թուրքիայի արդյունաբերության զարգացման բանկի» (TSKB) կողմից առաջին անգամ կազմակերպված «TSKB-ի զարգացման օրվա» առթիվ ելույթ ունեցած ՀԲ ներկայացուցիչը նշել է նաև, թե դրանք որ ոլորտներում են ներդրվելու:

Ըստ այդմ՝ դրանք ներդրվելու են տնտեսության այնպիսի ոլորտներում, որոնք կարող են բարձրացնել երկրի տնտեսական արդյունավետությունը:

«Ես չեմ խոսում 1 կամ 2 տարվա մասին, բայց առաջիկա ժամանակահատվածին նայելիս՝ տեսնում ենք, որ հստակ մի ընթացք հետո ինֆլյացիայի (գնաճ) ազդեցությունը կնվազի: Այս առումով էլ պետք է համբերատար լինենք»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս