Թուրքիան ընդունել է F-16 կործանիչների գնման մասին ԱՄՆ-ի առաջարկները

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հունիսի 6-ին հայտարարել է, որ Թուրքիան ստորագրել է F-16 կործանիչների ձեռք բերման համար ամերիկյան կողմի առաջարկն ու դրա ընդունման մասին նամակը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միլլերն այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Անկարայում ԱՄՆ-ի դեսպանի միջև կայացած հանդիպումից հետո՝ իր սոցհաշվում կատարած գրառմամբ:

Իրադարձության մասին գրառում է արվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական կապերի վարչության սոցհաշվում:

«Սա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հիմնված անվտանգային գործընկերության, կայուն կապվածության ամենավերջին օրինակների մեկն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930