ԵՄ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին. Ալիև

Եվրոպական որոշ երկրներ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո սկսեցին անհիմն հարձակվել Ադրբեջանի վրա, Եվրամիության անդամ առնվազն երեք պետություններ Ադրբեջանին «սառը պատերազմ» հայտարարեցին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել երեկ Բաքվում՝ ընդունելով Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղար Մեհմեթ Սուրեյա Էրիին և Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հունգարիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին:

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները կարելի է դրական բնութագրել, սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ, փորձեցին նսեմացնել մեզ»,- ասել է Ալիևը:

Նրա պնդմամբ, ԵՄ երկրների նման գործողությունների հիմքում ոչ թե միջազգային իրավունքի կանոններն են, այլ «հիվանդագին անձնական հավակնությունները»:

«Ցավոք, որոշ երկրներ, որոնք ձգտում են առանձնահատուկ տեղ զբաղեցնել
Եվրոպայում, նույնիսկ կարողացան հակաադրբեջանական խումբ կազմել: Այսօր Եվրոպական միության անդամ առնվազն երեք երկրներ «սառը պատերազմ» են հայտարարել Ադրբեջանին։ Նրանք հայտնի են»,- ասել է Ալիևը՝ չնշելով որևէ պետության անուն:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի