Ուկրաինայի քաղաքների հրթիռակոծումը Ղրիմի կամրջին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն էր. Պուտին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
«Եթե Փաշինյանը հրաժարվում է, ապա Ալիևն ինչո՞ւ պետք է պաշտպանի արցախահայության իրավունքները». Աղվան Վարդանյան
«Արցախին անջատելու և թշնամու երախում թողնելու խնդիր է լուծում իշխանությունը». Աղվան Վարդանյան
«Եթե Փաշինյանին չեն թողնում զենք բերի, այդ պաշտոնում ի՞նչ է անում». Թագուհի Թովմասյան
Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին:
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակել էր Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 5 պահանջները։ Թեպետ, հրապարկման հեղինակը ստորագրել էր՝ որպես «Հավաստի աղբյուր», սակայն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած և նրա ձեռագրին ծանոթ մարդիկ անմիջապես համացանցում գրառումներ կատարեցին, որ «Հավաստի աղբյուրը» նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։
Ստամբուլը կարող է դառնալ Ռուսաստանի և արևմտյան չորս երկրների միջև բանակցությունների վայր, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։
«Անհասկանալի է, որ մեզ կամավոր անցում չեն տվել Նախիջևան։ Պարտավորությունը խախտելը, իհարկե, չափազանց ամոթալի փաստ է։
Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև փորադարձ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ «երկու երկրների խորհրդարանների միջև մշտական խորհրդակցությունները կարևոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարձրացման համար»։
Հիմնական խաղադրույքը կատարվել է կազմի վրա՝ Դյումին՝ պաշտպանության նախարար, Մատովնիկով՝ ԶՈւ ԳՇ պետ։
Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։
– ՀՀ վարչապետը եւ իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը եւ չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։
Արայիկ Հարությունյանը Ալիևին չի պատասխանում, թող մեզ պատասխանի. հանրահավաք Ստեփանակերտում. ՈՒՂԻՂ
«Կնքվելիք խաղաղության պայմանագիրը շատ նման է Բաթումի պայմանագրին։ Հիմա հասարակությանը հրամցվում է, որ եթե 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն անվտանգ պահենք, Արցախի հարցն արցախցիները կլուծեն։ Առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում Ալեքսանդրապոլի պայմանագիրը ներկայացնում էր որպես բոլշևիկների և դաշնակցականների հանդիպում՝ հանուն պետության։ Այստեղ նախագահը մի կարևոր շեշտադրում չի անում՝ այն, որ նույն դաշնակցականները՝ պարտված Հայաստանի ղեկավարները, չէին կառչել աթոռներից, և արագորեն հանձնեցին իշխանությունը՝ հանուն պետության, նրանցից շատերն անգամ կացնահարվեցին և գնդակահարվեցին»։
Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, եւ շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ եւ կարող է հակառակվել եւ Նիկոլին, եւ միջազգային հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:
«Ուկրաինայից հետո հարավկովկասյան զարգացումներն այս պահին ամենահետաքրքիրն են, որը դրսևորվում է արևմտյան դիվանագիտության՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, աննախադեպ ակտիվությամբ և ՌԴ աննախադեպ պասիվությամբ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Պրահայում քառակողմ բանակցությունների արդյունքներին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համաձայնությանը և այս համատեքստում Արցախին սպասվող ճակատագրին, պարզաբանեց, որ այն կարող է երկակի ընկալում և բացատրություն ունենալ։
Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը:
«Խաղը դեռ մինչև վերջ չի գնացել, և կիրթ վերադիրքավորումը կարող է աշխատել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՌԴ ու ԵՄ դիրքերին։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:
«Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր անընդհատ «խաղաղության պայմանագիրը» փորձում են ներկայացնել՝ որպես հետագա ադրբեջանական ագրեսիայի զսպող գործիք, մի բան հաշվի չեն առնում: Խաղաղության պայմանագրերը, որոնք կնքվել են 1-ին համաշխարհային պատերազմից հետո, և այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, ստորագրվել են բոլորովին այլ մշակութային, կրոնական բոլորովին այլ միջավայրում»,- ասաց նա:
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին, Factor-tv-ին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Արցախի հետագա ճակատագրին և ասել, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար Հայաստանի Հնարապետությունը որևէ ռեսուրս չունի, և, որ միակ ռեսուրսը միջազգային հանրության ճնշումներն են։
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է հայ ռազմագերիների մահապատիժը: Այս մասին գրված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում։
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել:
«Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները սովորական դիվանագիտական գործընթաց են, բեկումնային ոչինչ տեղի չի ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ և երկկողմ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումներին և դրանց արդյունքներին: