Թուրքիայի նախագահի թեկնածու Օղանը` Զանգեզուրի միջանցքի մասին

Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սինան Օղանը X սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Պատմությունը կվերադառնա ակունքներին, Զանգեզուրի միջանցքն անշուշտ բացվելու է»։

Մեկ այլ հրապարակման մեջ գրել է. «Ստեփանակերտը Թյուրքական աշխարհի հպարտությունն է»։ Այս գրառումն ուղեկցվում է Սինան Օղանի լուսանկարով ՝ Ադրբեջանի պետական դրոշի ֆոնին։

Հիշեցնենք՝ Թուրքիայում մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սինան Օղանը սատարել է Էրդողանին:

Սինան Օղանը ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, ադրբեջանական լոբբիստ Թուրքիայում և հայտնի հակահայ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930