«Դա ինձ համար ազդանշան է, որ Սամվել Շահրամանյանը ճիշտ թեկնածու է, հակառակ դեպքում Արցախի գլխին այս աղետը բերած զանազան խանումյաններն իրենց այսպես պատեպատ չէին տա». Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «2018-ի ապրիլին, երբ նիկոլական հեղաշրջման քաոսից օգտվելով ադրբեջանցիները Նախիջևանի կողմից իրենց դիրքերը կիլոմետրերով առաջ տվեցին, Խանումյան Հայկը Ստեփանակերտում «Սերժ էր մերժում» և ձեռ առնում նրանց, ովքեր ասում էին, որ թուրքերն առաջ են գալիս։

2018-ի ապրիլյան հեղաշրջման հետևանքները թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես ամբողջ Հայաստանի համար տեսնում ենք…

Այս պատճառով, երբ այսօր Խանումյանը նույն խանդավառությամբ զբաղված է ցեխ շպրտելով Արցախի Հանրապետության նոր պետնախարարի վրա, դա ինձ համար ազդանշան է, որ Սամվել Շահրամանյանը ճիշտ թեկնածու է, հակառակ դեպքում Արցախի գլխին այս աղետը բերած զանազան խանումյաններն իրենց այսպես պատեպատ չէին տա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930