Կասկածելի ուղևորությունները բարդացնում են իրավիճակը. Իրանի նախագահը` Նիկոլ Փաշինյանին

Տարածաշրջանում և նրա սահմաններում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Տեղեկությունը, ըստ sputnikԱրմենիայի՝ հայտնում է miranpress-ը։

Ռայիսին ընդգծել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժությունների անցկացումը և կասկածելի ուղևորությունները միայն բարդացնում են իրավիճակը։

Միաժամանակ նշվել է, որ Իրանը պատրաստ է օգնել ՀՀ–ին և Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու գործում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ռայիսին զրուցել են հեռախոսով, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930