
Արաքս գետը` ուղղաթիռից. Իրանը կխոչընդոտի տարածաշրջանի սահմանները փոխելու բոլոր փորձերին
Իրանի պետական հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է. «՛Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանին»։
Կադրերի վերջում երևում է իրանական զինտեխնիկայի շարժը: