
Թուրքիայում գրանցվել է պատմության մեջ ծնելիության ամենածացր ցուցանիշը

Օրերս Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշն անդրադարձել էր երկրում առկա ծնելիության մակարդակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ այն այժմ հասել է 1.51 գործակցի, ինչն էլ Թուրքիայի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:
Թեմայի կարևորության և դրա ծայրահեղության մասին փաստում է այն, որ դրան անդրադարձել է նաև երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Սա Թուրքիայի համար գոյաբանական աղետ է, սպառնալիք»,- զգուշացրել է թուրք առաջնորդը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում ծնելիության միջին մակարդակը կամզում է 2.32 գործակից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շատ երեխաներ ունենալ՝ կանանց հորդորելով նվազագույնը 3 երեխա ունենալ։
Նա նաև դեմ էր արտահայտվել աբորտներին։ Իսկ 2014թ. իր ելույթներից մեկում հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ: