
Եվրոպական ներդրումային բանկը կրկին կգործի Թուրքիայում

Եվրոպական ներդրումային բանկը (AYB) Թուրքիայում նորից գործունեություն ծավալելու նպատակով աշխատանքներ է սկսել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«AYB»-ի խոսնակը նշել է, որ բանկը Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի կողմից հրավիրվել է վերանայելու Թուրքիայի հետ առկա հարաբերությունները:
Խոսանկն ընդգծել է, որ Թուրքիայի հետ համագործակցության վերսկսման մասին որոշումն ընդունել է ԵՄ խորհուրդը:
Ըստ այդմ՝ «AYB»-ի նոր գործողությունները լինելու են ԵՄ-ի քաղաքականությանը համահունչ և կապված են լինելու մասնավորապես կլիմայական, կանաչ փոխակերպման, հետերկրաշարժյան վերականգնման և արտագաղթի վերաբերյալ հարցերի հետ:
Հիշեցնենք, որ «AYB»-ն Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին: «ԵՄ» անդամ երկրների նման որոշումը համընկել էր Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից նավթի և բնական գազի որոնողական աշխատանքների իրականացման հետ: