Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ֆիդան
ՀայEngРусՇաբաթ Դեկտեմբեր 21
Երրորդ երկրները պետք է անաչառ խրախուսեն խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. Ֆիդան
11:49, 21.12.2024
Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա
Թեմա: Քաղաքականություն
Գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ բանակցություններում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Հարավային Կովկասի իրավիճակի մասին, հայտնել է, որ «երրորդ կողմերը պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացը խրախուսեն արդար եւ անաչառ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
Ֆիդանը, նշել է աղբյուրը, ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «օգտագործվել է պատմական հնարավորությունը խաղաղության գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաջող ավարտելու համար»։
«Երրորդ երկրները պետք է խրախուսեն այդ գործընթացն արդար եւ անաչառ», ասել է նա։
Ֆիդանը խոսել է նաեւ Ուկրաինայում հակամարտության մասին։
«Նախարարը հանդիպմանը հայտնել է, որ Թուրքիան աջակցում է բանակցային գործընթացին ռուս-ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ»,- ասել է աղբյուրը։
Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Գազայի հատվածում եւ Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։
«Ֆիդանը նշել է, որ Գազայում Իսրայելի կողմից կատարվող ցեղասպանությունը պետք է կանգնեցվի։ Միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ հումանիտար օգնության անխափան առաքման համար»,- տեղեկացրել է գերատեսչության ներայացուցիչը։