Եվրախորհրդարանի (ԵԽ) անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEFE) երկու անդամների անձնական հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։
Թուրք զինվորները Լեհաստանում մասնակցելու են «Brilliant 24» զորավարժությանը: Դրան մասնակցելու նպատակով նրանց ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Լեհաստանի Սզջզեջին Գոլենիոյու օդանավակայանում:
Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայաստանը դեռ հայտարարում է ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին, սակայն փաստորեն այն սառեցված չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։
Զավեշտալի է, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով շրջանառության մեջ է դնում իրականությանն անհամապատասխան թեզեր և դրանցով փորձում հակակշիռ ստեղծել բռնի տեղահանված հայերի խնդրում։ Սա պատրվակային քաղաքականություն է հիշեցնում, երբ ասելիքի բացակայությունը ստիպում է հորինել այն՝ քաղաքական խոսույթը վերածելով ծայրեծայր հեքիաթասացության։
Եզրակացությունը մեկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարություններում մեծ անակնկալ ռուսական կողմի համար չկա, քանի որ ՀՀ իշխանությունների քայլերի տրամաբանությունը հուշում էր, որ ՀԱՊԿ անդամակցության դադարեցման մասին գործընթաց կնախաձեռնվի։
Մարդկանց փորձում էին համոզել, որ ընդդիմությունն է իր գործողություններով խանգարում գերիներին հետ բերել։ Հիմա հարցնում ենք հետ բերեցի՞ք։
«Բնականաբար, այս իշխանությունները մշտապես գնացել են ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով։ Նրանց կողմից ամենաստոր քայլն արվել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին շինծու մեղադրանքով հետ կանչեցին։ Սա ոչ միայն վաստակ ունեցող զինվորականի հանդեպ էր անարգանք, այլև ՀԱՊԿ-ի։
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, իբր հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչին իրենք չեն արձագանքել։
Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն «անհիմն» մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:
«Հարց է առաջանում՝ մեր երկիրը հայտարարել է, որ ռազմական ճանապարհով ետ է վերցնելու այդ տարածքները, այդ պատճառո՞վ է ԵՄ-ն այդքան մեծ միջոցներ ներդնում Զանգեզուրում»,- ասել է նա։
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։
Իրանը հարգում է մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, նույնը պետք է անի նաև ՌԴ-ն.Պապիկյան
Վրաստանի ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել երկրի տարբեր շրջաններում և ձերբակալել թմրավաճառների։ Այս մասին հայտնել է քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։
Հայաստանի հակահայ ղեկավարը Ֆրանսիայում հայտարարել է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։
Թուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում էր դարձնել «Ուկրմենիա»։
Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»:
ՌԴ դեսպանը ՀՀ իշխանությունների մեկնաբանությունը միակողմանի և անազնիվ է համարում:
Բրիտանական Sky News-ը հրապարակել է պաշտոնական մաքսային վիճակագրության մանրամասն ուսումնասիրություն, ըստ որի՝ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է ապրանքներ ստանալ Բրիտանիայից, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջոցով։ Զեկույցում նշվում է նաև Վրաստանը։
Միջին մակարդակի ցանկացած մարքետոլոգ մանրամասն կհիմնավորի, թե ինչպես են հանրային հոգեբանության վրա ազդում նման գովազդային արշավները, դրանց մասին կան տասնյակ տեսություններ, հարյուրավոր գործնական մոդելներ։
«Հիմա ամեն ինչ Ալիևի ձեռքում է. վերջինս կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել, ստանալ անկլավները, միջանցք ասվածը։ Մտավախություն ունեմ, որ վաղը կամ մյուս օրն Ադրբեջանը միջանցքին շատ մոտ կարգավիճակով ճանապարհ կստանա»,- ասաց Խալաթյանը՝ շեշտելով՝ նման վտանգավոր իրադրության ու զարգացումների առկայության դեպքում Հայաստանի իշխանությունը զբաղված է այլընտրանքներ ման գալով, մինչդեռ որևէ երկիր անգամ թղթի վրա չի պատրաստվում դառնալ այդ այլընտրանքը և տալ այդ անվտանգային երաշխիքը։
«Մարդիկ իրենց հարազատների շիրիմներին չեն կարողանում այցելել՝ 2022 թվականի սեպտեմբերյան սադրանքից հետո։ Չենք կարողանում մոտենալ գերեզմանոցին, թշնամին կրակում է։ Մինչև այսօր մենք գերեզմանոց չունենք։ 2022 թվականից առ այսօր գյուղից երեք մարդ է մահացել, երկուսին հուղարկավորել ենք Կապանում, մեկ հոգուն էլ նոր տեղ ենք վերցրել, այնտեղ ենք հուղարկավորել, այսինքն՝ նոր գերեզմանատուն ենք ուզում սարքել, ցանկապատով»,- նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Թուրքիայում շահագործման է հանձնվել տեղական արտադրության առաջին ռոբոտացված գիրոսկոպիկ ռադիովիրաբուժական սարքը:
Չէ՞ որ առաքելությունն իր պարեկության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին, ուստի ադրբեջանական ԶՈՒ-ն, բնականաբար, փոխհրաձգություն չի հրահրելու սահմանի այն հատվածներում, որտեղ այդ պահին ԵՄ դիտորդներն են պարեկություն իրականացնում։