«Այսօր իրավիճակն այնքանով է տարբեր, որ այս ամբողջ տարիների ընթացքում Ադրբեջանում ռազմական քաղաքականությունը մեծ քայլերով առաջ է գնացել։ Այն ժամանակ միայն որսորդական հրացաններ էին, և մարդիկ կարողանում էին դրանով պաշտպանվել։ Մենք մեր առաջին զենքերն իրենցից էինք վերցնում, երբ առաջ էինք գնում, նրանցից զենքերը միանգամից առգրավում էինք։ Հիմա Ադրբեջանը լավ զինված է, նրա թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այսինքն՝ հիմա ամենամեծ խնդիրն Ադրբեջանի սպառազինությունն է, այնպես որ, մենք այստեղ ցույցերով իրենց դեմ չենք կարողանալու պայքարել»,- նշեց Արիս Գրիգորյանը։
Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը հայտարարում է, որ Գրիգորյանը ստում էր, ուղիղ ճնշումներ չկան իսկ միութենական պետությանը միանալու հարցը քննարկվել է դեռ 90-ականների կեսերին:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, գտնվում է շրջափակման մեջ։
Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ:
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին վաճառած բնական գազի դիմաց ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2021-ին ՌԴ-Ադրբեջան ամբողջ առևտրաշրջանառությունից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
Ստեղծիր առավել մեծ վտանգի պատրանք և ձախողումդ փաթեթավորիր որպես փրկություն
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հայերը կրկին աջակցության խոսքեր լսեցին միջազգային հանրության կողմից․ այս անգամ՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդից։
Հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որ շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը։
Կան հիմնարար արժեքներ, կան անկապտելի սկզբունքներ, որոնք միավորում են մեզ՝ ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ մեր տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականներից անդին:
Արդեն 16 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, 120 հազար մարդիկ ապրում են սննդի, դեղորայքի, վառելիքի բացակայության պայմաններում, կան տասնյակ ծանր հիվանդներ․․․ հումանիտար աղետն օր օրի խորանում է։ Ի՞նչ է պահանջվում այս իրավիճակում Հայաստանից, որը մինչև Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» Արցախի անվտանգության երաշխավորն էր։
Արցախում և Հայաստանում աղետի թիվ 1 մեղավորը նստած է կառավարությունում. օր՝ 16-րդ. ՈՒՂԻՂ
Այսօր Հովիկ Մանուչարյանի հյուրը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանն է:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ հայ ազգը պետք է համախմբվի մեկ հստակ օրակարգի շուրջ. «Այդ օրակարգն է՝ Փաշինյանին հեռացնել իր աթոռից, և ապահովել ազգային ուժերի կառավարության ձևավորումը»:
168.am-ի արտակարգ թողարկումների Սաթիկ Սեյրանյանի հերթական հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է։
«Իրենց ուզածը դա է, որ հայաթափեն Արցախը, բայց մենք կյանքում այստեղից տեղ չենք գնալու, Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի։ Այդ օրն էլ է գալու, առանց որևէ կասկածի, գնալու եմ, դուք էլ գալու եք այնտեղ՝ հարցազրույց վերցնեք։ Ամենաշատը ես եմ դա ուզում, որ օր առաջ, վայրկյան առաջ Շուշի գնանք։ Այդ օրը գալու է, կգնամ, էն էլ ոտքով կգնամ։
«Ե՞րբ է գալու ժամանակը, որ ասեն, թե ո՞րն է իրենց օրակարգը։ Եթե իրենց օրակարգն Արցախից ձերբազատվելն է, ապա դա օրակարգ չէ, դա հանձնվել է, զիջել ու պարտություն՝ բոլոր առումներով։ Եթե դա է օրակարգը, ուրեմն իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու. «եթե» եմ ասում զուտ խոսքս կառուցելու համար։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Ադրբեջանում վերջին հարցումները ցույց տվեցին, որ այդ երկրում ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես թշնամի պետութուն, իսկ բարեկամ պետություն է համարվում Թուրքիան: Հայաստանում համեմատաբար դեռ պահպանվում է պրոռուսական կողմնորոշումը, սակայն Հայաստանում հարցումներն արձանագրեցին, որ որպես բարեկամ երկիր է ընկալվում Ֆրանսիան, ինչն աբսուրդ է»,- ստեղծված իրավիճակի ենթատեքստերին անդրադառնալով՝ նշեց փորձագետը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՄԻԳՀԳ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով։
Ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են մինչև վերջ գնալու իրենց պատրաստակամության մասին։
Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ:
«1920 թվականին Հայաստանը գնաց առճակատման Ռուսաստանի հետ, արդյունքում՝ կորցրեց մեծ տարածքներ, ու թուրքական զորքերը հայտնվեցին Հայաստանում: Հետո եղան Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերը: Հայաստանը 1920թ. սպասում էր Արևմուտքի օգնությանը, Սևրի պայմանագրի իրականացմանը, Վիլսոնի իրավարար վճռին, ինչը չեղավ: Հիմա նույն իրավիճակը մի քիչ այլ ձև կատարվում է այս օրերին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։
Սանկտ Պետերբուրգում նախօրեին մեկնարկած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացել է Փաշինյան-Պուտին-Ալիև ոչ պաշտոնական շփում, այսօր էլ՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադառնալով ադրբեջանական կողմից առաջ տարվող այս քարոզչությանը և հարցին՝ արդյո՞ք մարդասիրական որոշակի բեռ հասցնելով Արցախ՝ արցախահայության առջև այս պահին ծառացած խնդիրը լուծվում է, նշեց.
Ադրբեջանն անընդունելի է համարում Ռուսաստանի՝ Արցախի կարգավիճակը ապագայի համար թողնելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղակացնում են տեղի լրատվամիջոցները: