Settebello նավթատարին ԱՄՆ հարվածից զոհեր կան,1 մարդ անհետ կորած է

Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստիներ են սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է Al Jazeera-ն՝ տեղական The Hindu լրատվական կայքի հղումով:

Աղբյուրը նշում է, որ անհետ կորած անձը նավի գլխավոր ինժեներն է:

Հարձակումից հետո Հնդկաստանն ԱԳՆ է կանչել ԱՄՆ փոխդեսպան Ջեյսոն Միքսին և «խիստ բողոք» է հայտնել:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ երեքշաբթի երեկոյան Օմանի ծոցում «ճշգրիտ» հարված է հասցրել Settebello նավին՝ պնդելով, որ այն իրանական նավթ էր տեղափոխում էր, և որ անձնակազմը չի կատարել ամերիկյան ուժերի հրահանգները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930