Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծվել է լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ: QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները:
Վրաստանն ընթացիկ տարվա ապրիլին 6 մլն խորանարդ մետր ծավալի բնական գազ է գնել Ռուսաստանից, ինչը կազմում է հանրապետություն ներմուծվող ամբողջ երկնագույն վառելիքի 3 տոկոսը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների այս խախտման 2 հետևանք կարող է լինել։ Կարևորը՝ այդ մոնիտորինգի մեխանիզմը, որ նախատեսված է Արցախ-Ադրբեջան շփման գծի համար, երևի թե պետք է տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Դա լրիվ այլ ֆորմատ է, բայց պետք է մտածել»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր սկանդալի կիզակետում է հայտնվել։ Նախագահի թվիթերյան էջում ապրիլի 30-ի առավոտյան տեղադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը, որում նա ծաղրում է իր մրցակից, նախագահի թեկնածու Ջո Բայդենին՝ նրան «քնկոտ» անվանելով։
Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն:
Թուրքիայում ընդդիմադիր աջակողմյան, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները իր աջակցությունն է հայտնել թուրքական իշխանություններին 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր Գուրգեն Յանիկյանի մասունքները բերվել են Երևան:
Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն համատեղ զորավարժություններ անցկացնում, գլխավոր ուղերձը ուժի ցուցադրությունն է:
«Երկու տիպի զորավարժություններ են անցկացնում՝ օդային, որտեղ ներգրավվում են երկու երկրների ռազմաօդային ուժերը, և ցամաքային։ Վերջին անգամ նմանօրինակ զորավարժություն անցկացրել էին 2017 թվականի մայիսին։ Սա շատ ավելի փոքր ծավալի զորավարժություն է, քան այս տարվա մարտին Ադրբեջանի կողմից իրականացրած զորավարժությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դաշնային դատարանը Թուրքիայի մի քաղաքացու վերաբերյալ ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ է անցկացրել:
«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցից հայտնի է դարձել, որ 2018-ին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկիրը ԱՄՆ-ն է։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, այնուհետև՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան։
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի նավթ մատակարարել, չնայած պատժամիջոցներին, եւ ԱՄՆ-ը գիտի այդ մասին։
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում:
Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։
Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
Թուրքիայի «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ) սկսել է «ATAK-2» ուղղաթիռի արտադրությունը։ Այս հարձակողական ուղղաթիռն առաջին անգամ կցուցադրվի միջազգային «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։
Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում:
Ռուսաստանը եւ Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաեւ զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում:
Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
«Սա մի բարդ շրջան է, որից ներկայումս ելք չի երևում։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ ավելի շատ վատթարանալու ներուժ չունեն, բայց սա մի թեմա է, որը կարող է ներքին շահարկման առարկա դառնալ պարբերաբար»,- ասաց վերլուծաբանը։
Ապրիլի 24-ի առիթով Երեւան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիւանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հաւանական բաց պատուհանները։