Վրաստանի բնակչությունը կրճատվել է. վիճծառայություն
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ի տվյալներով, Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 723 հազար 500 մարդ, ինչը 0,2 տոկոսով պակաս է, քան նախորդ տարում: Ըստ գերատեսչության տվյալների, 2018 թվականին գրանցվել է դրական բնական աճ (4614) եւ բացասական միգրացիոն սալդո (-10783), տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 58,7 տոկոսն ապրում էր քաղաքային բնակավայրերում:
Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը: Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 0-ից մինչեւ 14 տարեկան բնակչության բաժինը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանակի 20,3 տոկոսը, աշխատունակ տարիքի (15-ից մինչեւ 64 տարիքային խումբ) ակտիվ բնակչության բաժինը՝ 64,9 տոկոս, իսկ 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց բաժինը կազմում է 14,8 տոկոս:
Դրա հետ մեկտեղ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ գործնականում չի փոխվել եւ հասել է 1 մլն 790,9 հազարի, իսկ կանանց թիվը նվազել է 0,3 տոկոսով՝ մինչեւ 1 մլն 932,6 հազար: Վրաստանի բնակչության 48 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52 տոկոսը՝ կանայք: