Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:
Հունիսի 15-ին Փարիզում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։
Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե նրան չհաջողվի կարգավորման հասնել Իրանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բյուրգենշտոկում Իրանի, Կատարի, Պակիստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։
ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
Իրանի դեմ ռազմական գործողության վրա Պենտագոնի ծախսերը կազմում են առնվազն 40 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը կիրակի՝ հունիսի 21-ին՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներին։
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել կողմերի նախընտրած ձևաչափով
ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ ինտենսիվ բանակցությունները Բյուրգենշտոկում ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդների միջև շարունակվել են ողջ գիշեր։ Այս մասին ասված է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տրամադրության տակ ունի ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում են «Տելեկոմ Արմենիա»-ից:
Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
Վտանգավոր նյութերի արտահոսք չի հայտնաբերվել։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում սկսվել են նախապատրաստական աշխատանքները կապված նահանգների թվի ավելացման հետ։ Նշենք, որ Թուրքիայում կա 81 նահանգ ու նախատեսվում է դրանց թիվը ավելացնել 25-ով՝ հասցնելով 106-ի։
Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։
Միևնույն ժամանակ, Al Hadath-ը հաղորդում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների շփումները շարունակվում են Շվեյցարիայում՝ ոչ պաշտոնական ձևաչափով, միջնորդների միջոցով։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրին, գրում է, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը։ «Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավերին անցման թույլտվություն չեն տալիս»,- գրել է լրատվամիջոցը։
Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
BM.GE-ի փոխանցմամբ՝ Բաթումիի և Քութաիսիի ուղղությամբ ուղևորության արժեքն ավելացել է 5 լարիով, իսկ Թելավիի ուղղությամբ միկրոավտոբուսների սակագինը մնացել է անփոփոխ։
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
Վերջին օրերի ընթացքում օտարերկրյա պետությունների 94 քաղաքացի է վտարվել Վրաստանից. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:
Արևելյան Ուկրաինայի ճակատային գծում բեռների սովորական մատակարարումն ավելի ու ավելի հաճախ դառնում է մահացու վտանգավոր խնդիր, գրում է Business Insider-ը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանի շրջանում տեղացել է հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ, հաղորդում է Georgia Online-ը։
«Հայաստանից Եվրոպա էին ուղարկվում շատ թանկագին ապրանքներ, հատկապես գորգեր, այծի մազ, անտառանյութ, չորացած մրգեր և այլն: Հայտնի էր նաև Տավրոսի երկաթը: Հայաստանը հայտնի էր նաև իր ձիերով և ջորիներով: Կիլիկիայում շատ կային հատկապես ջենովացի վաճառականներ, որոնց Լևոն Երկրորդ թագավորը մեծ արտոնություն էր շնորհել»: (Ավետիսյան Կ., «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ», էջ 7):
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ուղարկվել է մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիք (17 վագոն), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։