Հունիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի հետ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն է։
Մինչ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական կյանքը հունիսյոթյան ընտրություններից հետո «եռում է», Հայաստանի անմիջական հարևանությամբ աննախադեպ աշխարհաքաղաքական համաձայնություն գրանցվեց։ Թեև այն, ըստ վերլուծաբանների, դեռ փխրուն է, խոցելի, այնուամենայնիվ ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրի ստորագրման փաստը վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններից մեկն է հավակնում դառնալ։
Համաձայն արբանյակային լուսանկարների համեմատական վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան գյուղում տեղադրված՝ Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը, ինչպես նաև գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին Դիլիջանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն իր հանձնարարականով է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ ԱԽ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Ջերմ և ամուր բարեկամություն եմ մաղթում կենդանության օրոք վիրավոր ու անօգնական մարդուն գլխատողների երկրպագուներին։ Օր լինի, ձեզ լինի»։
Մայիսի վերջին Անկարայի վերաքննիչ դատարանը վճռել էր անվավեր ճանաչել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավարության ընտրությունների արդյունքները: Այդ որոշումը հանգեցրել է նրա ներկայիս առաջնորդ Օզգյուր Օզելի պաշտոնանկությանը և անցյալի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վերադարձին։
Բացի այդ, նա ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի հետ։
Գլոբալ բևեռացման ու բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ներկայիս փուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի աշխատանքային այցը Ռուսաստան վերստին ընդգծեց Անկարայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունն ու արևելյան վեկտորը համադրելու բարդ ռազմավարությունը։
Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը։
Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի վարչակազմի և Թեհրանի միջև կնքված գաղտնի հուշագրի (MOU) ամբողջական բնագիրը։
Իրանը միշտ հանձնառու է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը
Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է օրերս երկրի տարածքում սպանված ռուս ընդդիմադիր ծաղրանկարիչ Սեմյոն Սկրեպեցկու դեմ հարձակման մեջ կասկածվող անձին։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հատուկ ընդգծելով, որ կասկածյալը Վրաստանի անձնագիր ունի։
ԹՈՒՅԼ ՉԵ՛ՆՔ ՏԱԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցը՝ ԶԼՄ ղեկավարներին
Իսկ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այդ ամենը ոչ միայն չի կարողացել նայել, հասկանալ, գնահատել, ներկայացնել միջազգային գործընկերներին, այլև պայքարել է, ռեսուրս է դրել, որպեսզի Ադրբեջանից եկող ռիսկերից խոսացողները լինեն թիրախավորված, փող է ծախսել, որպեսզի իրենց հարող «փորձագետները», իրենց պատգամավորները գան ու ասեն, որ նման խնդիր չկա, դա կեղծիք է։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վաղը կշարունակվեն շվեյցարական Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում, հաղորդում է Reuters-ը։
Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:
Ռուսական կողմը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կոչված է վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին այսօր հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ում։
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:
Վերջին զարգացումները ևս մեկ անգամ հաստատեցին մի պարզ քաղաքական իրողություն․ միջազգային հարաբերություններում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ունեն հստակ ազգային օրակարգ, քաղաքական կամք և պատրաստակամություն՝ մինչև վերջ պաշտպանելու իրենց պետական շահերը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը։
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարները Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ երեք անգամ շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանական հակամարտության կարգավորման կապակցությամբ՝ նպատակ ունենալով շահել ամերիկյան առաջնորդի բարեհաճությունը։
Արեւմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաեւը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում:
Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանի տարածքից։ Այս մասին հունիսի 18-ին, իրանական «IRIB» պետական հեռուստատեսության եթերում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Թուրքիայի հետ կա՞ն քննարկումներ ՀՀ-ից ապրանքների արտահանման համար. Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում այցելել է Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄՀՄՊԻ-МГИМО)։ Ռեկտորի կողմից նրան շնորհվել է այդ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում։
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանի իրենց դիրքերում։ Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որ նա ադրբեջանցի իր գործընկերոջ հետ քննարկի` կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ մասին նա ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ` փաստացի ասելով, որ նախաձեռնությունը հայկական կողմից է եղել։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ հունիսի 19-ին կարող է մեկնել շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաք, որտեղ կարող են սկսվել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին նա ասել է Ժնևում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է APT-ն։