Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) շնորհավորել է Ադրբեջանին Զինված ուժերի օրվա առթիվ։
Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է», որտեղից իրենց «քշել են ցեղասպան հայերը»։
Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին՝ ընդհանուր՝ 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 467 տոննա քաշով։
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա սկսել իրանական ատոմային օբյեկտների տեսչությունները՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը հունիսի 25-ին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունն այն բանից հետո, երբ նավերից մեկը հայտնել է հարձակման ենթարկվելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է նախաձեռնել Թուրքիային 700 միլիոն դոլար արժողությամբ կործանիչների շարժիչների մատակարարման գործարք: Այս մասին Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը հղումով հայտնել է Reuters գործակալությունը:
Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում՝ գտնվելով ուժեղ դիրքում, և դա հասկանում են Թեհրանում, համոզված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սիրիայի անցումային կառավարության (STG) կողմից Լիբանանի հետ սահմանին ռազմական ներկայության աննախադեպ ակտիվացումը մեծացնում է Սիրիայի կողմից Լիբանան ներխուժելու վերաբերյալ շրջանառվող լուրերի հավանականությունը։
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել աշխարհում ամենաշատ նավթային պաշարներ ունեցող երկրների վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ բանակին անհրաժեշտ է «յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին զինծառայող, յուրաքանչյուր հրամանատար և յուրաքանչյուր կին հրամանատար»։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի մահացության և մահվան պատճառների վիճակագրության վերաբերյալ տվյալներ։ Մահացությունների թիվը 2024-ին կազմել էր 489․734, իսկ 2025 թվականին աճել է՝ հասնելով 491․684-ի։
Զորավարժությունների հիմնական նպատակն է մասնակից երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և օպերատիվ հնարավորությունների ընդլայնումը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Վաղը Ադրբեջանից դեպի Հայաստան կուղարկվի 18 վագոն AI-92 տեսակի բենզին։
Եվրամիությունը Հարավային Կովկասում գործարկում է ազդեցության նոր հարթակներ՝ «Կապակցվածության օրակարգի» միջոցով խորացնելով իր մասնակցությունը տարածաշրջանային լոգիստիկ նախագծերին։
Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներից 37 հազար 715-ը Ռուսաստանի քաղաքացիներ են. սա Վրաստանում 2024 թվականին անցկացված բնակչության համընդհանուր մարդահամարի արդյունքն է։
Ավելի վաղ ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տրվել Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև 11:00-ն չօգտագործել Իրանի օդային տարածքը։ Սահմանափակումը գործում էր հունիսի 14-ից 24-ը՝ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Իրան-ԱՄՆ հուշագրի ստորագրումից ու Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցություններից օրեր անց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել է Ադրբեջան։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանից ասում են՝ խաղաղության օրակարգում պետք է ներառվի կամ օրակարգային հարց պիտի լինի նաև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, արդյո՞ք սա չի նշանակում, որ խաղաղության գործընթացը վտանգի տակ է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը դարձյալ Բաքվի այս գործողությունները դիտարկել է հայելային տրամաբանության մեջ:
Իրաքը դիմել է նավթ արտահանող խոշորագույն երկրների «ՕՊԵԿ» միավորմանը՝ կոչ անելով մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտան՝ հայտարարելով, որ Իրանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած պատերազմը վնաս է հասցրել երկրի նավթային արդյունաբերությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Իրաքի նավթի նախարարությանը։
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի՝ Քըլըչը այս մասին գրել է «X»-ում։
Վերջին մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից հեռացվում են Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ նահատակված տղաների գրաֆիտե նկարները։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Պոդգուզովն ընդգծել է, որ անպայման չէ, որ բոլոր 11 պետությունները մտնեն ԵԶԲ-ի բաժնետերերի կազմ։
Իտալիան հակադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերին, որ հարյուրավոր ամերիկյան ինքնաթիռներ են թռիչքներ կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում բռնկված անտառային հրդեհը շուրջ երեքուկես ժամում վերցվել է վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է NTV-ն։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ֆաշիստական է անվանել Եվրախորհրդարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Եվրամիության հետ անվիզա ռեժիմը պետք է պահպանվի միայն Վրաստանի որոշակի քաղաքացիների համար։
Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։