Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան լրատվամիջոցների հարցին, թե Վրաստանը չի հրավիրվել Եվրախորհրդարանում հունիսի 24-ին կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես մի շարք այլ ուղղություններով է վարում չճանաչման քաղաքականություն, պատրաստ է նույնպիսի քաղաքականություն վարել Եվրախորհրդարանի նկատմամբ։
Սպիտակ տան և Նեթանյահուի ռեժիմի՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությանը Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի համալիրի նկատմամբ խնամակալության պատմական իրավունքից զրկելու ծրագիրը կհանգեցնի Մերձավոր արևելքում «բռնության բռնկման», վստահ է իսրայելա-ամերիկացի փաստաբան Դենիել Զայդեմանը՝ Terrestrial Jerusalem ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրը, որը հետևում է Արևելյան Երուսաղեմում իսրայելական բնակավայրերի զարգացմանը։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան ներկայումս ավելի մեծ մտահոգություն են առաջացնում, քան Իրանը։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ նրանք կասկածվում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նոր կանոնները։ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Արտեմևի խոսքով՝ էլեկտրոնային առևտուրն այսօր ԵԱՏՄ-ի ամենաարագ զարգացող ոլորտներից է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Մտցվում է կացության կարգավիճակի (կացության իրավունքի) նոր կատեգորիա. դա Վրաստանի քաղաքացու ամուսնու կացության կարգավիճակն է։ Դրա մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն՝ օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարության մշակած «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է նախկինում գործող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերականգնման աշխատանքները։
2025 թվականին Ադրբեջանի իշխանությունները որոշում էր կայացրել, որ 2026-2027 թվականներին միջոցառումներ են լինելու աշուղ Ալեսկերի մահվան 100-ամյակին նվիրված, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, և նա, ըստ ադրբեջանական պնդումների, ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում, որն Ադրբեջանն անվանում է Աղքիլիսա: Եվ 2024 թվականին, երբ Բաքվում բացվում էր իրենց այդ աշուղի հուշարձանը, Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, շեշտել էր, որ մի օր «մեծ վերադարձ» են նշելու նաև «արևմտյան ադրբեջանցիների» դեպքում, ինչպես դա եղավ Ղարաբաղից դուրս եկածների դեպքում:
Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հանդիպել է Մոնղոլիայի փոխվարչապետ Նիամթայշիր Նոմտոյբայարի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը մերժում է Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավում, ինչպես նաև ցանկացած օտարերկրյա միջամտություն՝ ներառյալ Իրանի կողմից, Վաշինգտոնում ընթացող Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի ֆոնին։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Տարածք են ուղարկվել բազմաթիվ փրկարարներ, ժանդարմերիայի ուժեր և շտապօգնության խմբեր։
Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մասին, իսկ Ադրբեջանում պաշտոնապես միջոցառում են կազմակերպում «Արևմտյան Ադրբեջան» անվանումով ու միջոցառման ժամանակ ադրբեջանցիները հայտարարում են, թե ուզում են «վերադառնալ իրենց պատմական հողերը», նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից առաջ և հետո ՔՊ-ական ողջ վերնախավը խոսում էր «Հյուսիսից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի» մասին՝ մեծ մասամբ մեղադրելով Հայաստանի ընդդիմությանը, որ համագործակցում են Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Հայաստանի։
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն այս շաբաթ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Փեզեշքիանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Անիի կամրջի վերականգնման գործընթացը։
Գործակալության տեղեկացմամբ՝ հացահատիկով 10 վագոնը հունիսի 23-ին Ռուսաստանից կուղարկվի Հայաստան:
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 23-24-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։
Թուրքիայում ընթանում են ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Այն տեղի կունենա Թուրքիայի նախագահական պալատում հուլիսի 7-ից 8-ը։
Տարանցիկ ճանապարհից բացի Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Անկարայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում թուրքական ուժային կառույցներն այսօր առավոտյան 209 մարդ են ձերբակալել։
Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, տեղի կունենա միջազգային համաժողով՝ «Վերադարձի և ինքնորոշման իրավունք. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, որը կազմակերպվել է «Բաքվի նախաձեռնողական խմբի» կողմից։ Միջազգային համաժողովը նվիրված է իբրև թե ադրբեջանցիների էթնիկ զտմանը Հայաստանի կողմից։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակում է առավելագույն զգուշությամբ, չի վստահում Վաշինգտոնին և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: