Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երեկ Գաբալայում մասնակցել է եռակողմ հանդիպման, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը:
Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար անձինք, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայաստանի ընտրությունը որոշում է Հայաստանի հետ համագործակցության մեր մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության:
Ստամբուլի Մալթեփե շրջանում պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պլանավորում են անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են համատեղ ուժերով ապահովել նավթագազատարների անվտանգությունը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը բավական ցավագին է արձագանքել Եվրալիգայի եզրափակչում Մոսկվայի ՑՍԿԱ-ի հաղթանակին Ստամբուլի «Ֆեներբահչեի» նկատմամբ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պլանավորում են այսօր հանդիպել Վիեննայում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ ապրիլին կտրուկ սրվել էր իրավիճակը, գրում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի Ղազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի 38-ամյա բնակիչ Վեզիր Վելիեւը ականի վրա պայթել է, երբ արածացնում էր իր անասուններին:
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել օրենքի փոփոխությունները, որոնք խստացնում են պատասխանատվությունը ահաբեկչության ու ծայրահեղականության համար, հայտնում է gazeta.ru-ն:
Ռուսաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ պահպանելու ռազմավարական հավասարակշռությունը և թույլ չտալու մասշտաբային ռազմական հակամարտություններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Զինված ընդդիմության կազմավորումները վերսկսել են Հալեպի՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) խաղաղ շրջանների գնդակոծումները: Ինչպես տեղեկացնում է Suria պետական հեռուստաալիքը, զինյալների արձակած կրակի տակ են հայտնվել Ռամոսա, Շեյխ Թահա, Էզ Զահրա եւ Մայդան թաղամասերը:
« Այդ քիմիական, ռադիոակտիվ նյութերը բավարար են, որպեսզի հանցավոր ահաբեկչական խմբավորումները ստեղծեն ռումբեր: Դա իրենք են ասել: Հիմա, նրանք սեփական ժողովրդի դեմ օգտագործել են այդ ֆոսֆորային նյութերը, որպեսզի հետո մեղքը գցեն հայկական կողմի վրա: Նման քաղաքականություն սովորաբար տանում են հանցագործներն ու ահաբեկչական պետությունները: Եթե մի երկրում հայկական բանակի զինվորին գլխատում են, ու դա ցուցադրում են, ծերերի ականջները կտրում են, այդ դեպքում էլ ի՞նչ սպասել նման պետությունից»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Գագիկ Գինոսյանն ասաց, որ այս պահին էլ իր մտերիմ հարազատներից շատերն ապրում են Ախալցխայում, և մինչ ասուլիսին գալն ինքը փորձել է այնտեղ ապրող իր հարազատներից և տեղական տարբեր այլ աղբյուրներից ստանալ կատարվածի իրական պատկերը.
Ադրբեջանը երախտապարտ է Ռուսաստանին՝ Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, զինվոր Արաբլի Ռախիլ Ռաֆիգ օղլուն:
Թուրքիայում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ անցկացված հատուկ օպերացիայի հետևանքով ապանվել է թուրքական բանակի 8 զինծառայող և PKK-ի 15 անդամ, պնդում են երկրի իշխանությունները:
Մայիսի 12-ին NIDA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովին ու Գիյասեդդին Իբրահիմովին կալանավորելուց հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանի տարեկան եկամուտները PSA պայմանագրերի շրջանակում ընթացիկ տարվա առաջին ամիսներին զգալիորեն նվազել են: Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հրապարակած տվյալները:
Ադրբեջանի բանկերը, որոնք ունեն դոլարիզացիայի բարձր մակարդակ, լրջորեն տուժել են ազգային արժույթի դևալվացիայից: Այս մասին ասվում է միջազգային վարկանշային Fitch գործակալության Dollarisation in CIS/Georgian Banking Sectors զեկույցում:
Մայիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով պլանավորվում է Ադրբեջանում կազմակերպել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հանդիպումը:
«Շփման գծում լարվածության վերջին սրացման ֆոնին մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»:
Թուրքիայի գլխավոր շտաբն այսօր հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 6 թուրք զինծառայող, 8-ն ստացել է վիրավորում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կործանվել է ռազմական ուղղաթիռ, երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: