Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։
Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլ մենք տեսնում ենք, որ Իրանը նաև դիմում է այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով:
Առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մեկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիվ է, որ որոշ պետություններից ստացվել են իրավիճակին համահունչ և ոչ թե՝ հայամետ, այլ՝ օբյեկտիվ արձագանքներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի համակարգող Գևորգ Ղուկասյանը:
Անգլիացի երաժիշտ եւ երգահան Փիթեր Գաբրիելը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈւՂԻՂ
«Ռուսական «դերակատարությունն» այս պարագայում ավելի շատ «հանդիսատեսի» և դեպքերին հետևողի վարքագծով եմ տեսնում: Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթ ունի, թերևս, 2011-ից՝ Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր, և Միջին Արևելքի մեջ ԱՄՆ-ի գործոնի տկարացման և տարածաշրջանի մեջ իր ռազմավարական ներկայության և դերի կտրուկ նվազեցման արդյունք է։ Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթի նկատելը նշանակում է՝ հեռանալ բարեկամ/թշնամի կայուն մտապատկերից և չբացառել ո՛չ բախումը, ո՛չ էլ համագործակցությունը»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։
Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք:
Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա:
Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, РИА Новости-ին ասել է Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին աջակցությամբ և նշել Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի ռեժիմի կարևորությունը:
Գերմանական հեղինակավոր «Neues Deutschland» պարբերականի լրագրող-խմբագիր Փիթեր Շթայնիգերի անդրադարձը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Էրդողանի էքսպանսիայի (ընդլայնման) քաղաքականությանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանի ամբողջ երկայնքով սկսել է պատերազմ՝ լայնածավալ ռազմական գործողություններ, և հիմա հայկական կողմի համար այդ պատերազմը զսպող մեխանիզմ կարող է լինել ադրբեջանական նավթագազային համակարգերի թիրախավորումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Արմեն Մավելյանը։
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
«Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադեն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները:
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկիչների պատրաստման ճամբարներին՝ գրոհայինների կողմից փոխանցված կոորդինատներով։ Այս մասին, aysor.am–ի փոխանցմամբ՝ հայտնում է «WarGonzo»-ի Telegram ալիքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին է վերադարձել Վարդենիսից և վստահ կարող է ասել, որ այնտեղ որևէ անհանգստացնող բան չկա։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչպես ես արդեն հայաստանյան ԶԼՄ-ների համար տված հարցազրույցներում հոկտեմբերի 3-ին և 4-ին ասել էի, պետք է Ադրբեջանի 2-րդ և վերջին հարձակմանը սպասել մոտավորապես հոկտեմբերի 6-ի երեկոյան: Միայն մի բանում էի սխալվել. Հարձակումն այնքան էլ երեկոյան չսկսվեց, այլ 2 ժամ առաջ՝ 15:00-ին Երևանի ժամանակով: Կարդում եմ ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում, որ թեժ մարտեր են ընթանում Ղարաբաղի հարավում:
Ադրբեջանի Զինված ուժերի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանի մի քանի հրթիռ պայթել է Ստեփանակերտի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի կողքին: Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ»-ի ալիքը:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակն աճել է 4 151-ով:
168 TV ԼՐԱՀՈՍ
Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։
Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկանն է ուղարկել Ադրբեջան` Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է Foreign Policy-ն:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։