Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 4 151 մարդ. դա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակն աճել է 4 151-ով: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին։

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել է 4 151, վարակվածների ընդհանուր քանակությունը հասել է 479 825-ի»,- մեջբերում է անում նրա խոսքից Իրանի ISNA գործակալությունը:

Օրական աճի նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել է հոկտեմբերի 5-ին՝ 3 902:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 227 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 27 419-ի»: Գերատեսչության տվյալներով՝ երկրում ընդամենն առողջացել է 394 800 մարդ:

Սեպտեմբերի 19-ին Թեհրանի մայրաքաղաքային նահանգում վիրուսի տարածման հակազդման շտաբի ղեկավար Ալիռըզա Զալին հայտարարել է, որ տարածաշրջանի տարածքում սկսվել է վարակի տարաման երրորդ ալիքը:

Հոկտեմբերի 3-ին մայրաքաղաքի իշխանությունները որոշում են ընդունել մեկ շաբաթով փակել ռեստորանները, մզկիթները, մարզական ակումբները, վարսավիրանոցները եւ թանգարանները հիվանդության նոր ալիքի ֆոնին: Վերջին օրերին Իրանում դիտվում է վարակման դեպքերի թվի նոր աճ: Ցուցանիշների հարաբերական անկում դիտվել է ամռան վերջին, օգոստոսի 31-ին հիվանդացության աճի օրական ցուցանիշն իջել է մինչեւ նվազագույնը վերջին շաբաթների ընթացքում՝ 1 642:

Դրանից հետո նոր ախտահարվածների թիվը կրկին սկսել է աճել եւ վերջին ութ օրում գերազանցել է օրական 3,5 հազարի նշագիծը: Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի սկզբի մասին հայտարարվել է հուլիսի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս