Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Ստեփանակերտ «անօրինական այց» (չակերտները՝ Խմբ.) կատարող ֆրանսիացի պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել Ադրբեջան՝ պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք այցի մասին հարցին:

Աբդուլաևան նշել է, որ առաջին անգամը չէ, որ Պուպոնին «անօրինական այց» (չակերտները՝ Խմբ.) է կատարում «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.):

«Ադրբեջանական օրենսդրության խախտման համար ֆրանսիացի պատգամավորի անունն այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում է, որոնց մուտքն արգելված է մեր երկիր: Ադրբեջան մուտքի արգելք կսահմանվի նաև Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի, Սարսել քաղաքի ներկայացուցչի նկատմամբ, որոնք այս անօրինական այցի նշրջանակում ուղեկցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորին: Ֆրանսիայի ներկայացուցիչների այս անպատասխանատու և սադրիչ պահվածքը անընդունելի է և խաթարում հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը», – ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930