Բաժիններ՝

Թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ

Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Նա հայտարարել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մայրաքաղաք Քաբուլում արտաքին գործերի նախարարության նիստերի դահլիճում անցկացված մամուլի ասուլիսում Թալիբանի ժամանակավոր կառավարության անդամը շեշտեց, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների հետ:

Մութթաքին, հայտնելով, որ իրենք կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ասել է. «Թուրքիայից մեր սպասումն այն է, որ Աֆղանստանի ժողովրդի կողքին լինեն և աջակցեն Աֆղանստանի ենթակառուցվածքների, մասնավորապես Քաբուլի օդանավակայանի վերականգնման աշխատանքներին: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են արդյունք տալ շատ մոտ ապագայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս