![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում արտահերթ ընտրությունների հավանականությունը նվազում է
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/f61dd8c1a14dcd_61dd8c1a14e17.jpeg)
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը:
Կայքը, հղում անելով ԱԶԿ-ի աղբյուրներին, տեղեկացնում է, որ նախագիծը օրակարգ կբերվի փետրվարին: Ըստ թուրքական աղբյուրի՝ դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել առնվազն 1 տարի հետո, քանի որ այդքան ժամանակ կպահանջվի նախագծով նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու համար:
Վերջին ամիսներին Թուրքիայում ընդդիմությունը մշտապես խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին: Վերջինն էլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էր մի հեռուստաեթերի ժամանակ ասել, որ սեպտեմբերին արտահերթ ընտրություն է կանխատեսում:
Նշենք, որ Թուրքիայում հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նախատեսված են 2023-ի հունիսին: