Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակը մնում է բարձր. COVID-վիճակագրություն

Վրացի բժիշկները երկրում հայտնաբերված կորոնավիրուսի 5596 նոր դեպքից Թբիլիսիում գրանցել են ախտահարման 3180 փաստ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 58 հազար 109 թեստ, 34 հազար 115-ը՝ հակագենի, 23 հազար 994-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 973 հազար 909 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 2946 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 919 հազար 367 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 47 հիվանդ, իսկ համավարակի սկզբից վեր՝ 14 հազար 311:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 40 հազար 205-ի, նրանցից 4418-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1045-ի վիճակը ծանր է, նրանցից 293 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1958 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 33 հազար 829 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 83 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 33 հազար 234 հոգի:

Ընդամենը Վրաստանում արվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 միլիոն 577 հազար 637 չափաբաժին, մեկ օրում՝ 10 հազար 688 ներարում: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունվարի 11-ի տվյալներով, կազմում է 9,63 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,51 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,79 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել   2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս