![](/banners/BeFunky-design.jpg)
Հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ռուս խաղաղապահների նոր հրամանատարը
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072781.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված հարցեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարին Գեներալ-մայոր Ա.Վոլկովին ներկայացրել է ռուս խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։