Բաժիններ՝

Իրանն ուսումնասիրում է «հնգյակի» առաջարկությունը ԳՀՀՊ-ի շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ

Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) առաջարկությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ չի մերժվել Թեհրանի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, հունվարի 12-ին հայտարարել է Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Վահիդ Ջալալզադեն։

«Թեեւ Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության առաջնահերթությունը ԳՀՀՊ-ի շուրջ մշտական համաձայնագրի հասնելն է, մենք պետք է խոստովանենք, որ ժամանակավոր համաձայնագիրը վնաս չի հասցնի բռնարգելքի վերացման ռազմավարական նախաձեռնությանը եւ ազգային շահերին»,- հայտարարել է նա:

Պատգամավորի խոսքով՝ «հնգյակի» առաջադրած առաջարկությունը քննարկվում է: «Այդ գաղափարն Իրանը չի ընդունել, բայց նաեւ չի էլ մերժել»,- ասել է Ջալալզադեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս