![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում ավարտվել է Եվրոպայում ամենաերկարը համարվող թունելի շինարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072772.jpg)
Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ 29 կմ երկարությամբ երկկողմանի թունելը կլինի Եվրոպայի ամենաերկար ճանապարհային թունելը։
Նոր թունելը կմիացնի Թուրքիայի արևելյան սևծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։
Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել է 2016 թվականի ապրիլին, իսկ Տրապիզոնի կողմից՝ նույն թվականի օգոստոսին։