2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ:
Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից:
Գերմանիայի դատավորների միության նախագահ Յենս Գնիսան մտահոգություններն է հայտնել Թուրքիայում գրանցվող զարգացումների, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող քաղաքականության առնչությամբ:
Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:
Ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։
«Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում այն հսկել, վերահսկել, ահաբեկիչների գործողությունները կանխարգելել: Ի վերջո ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ: «Արմենպրես»ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի Իդլիբի նահանգում հնարավոր քիմիական գրոհի դատապարտմամբ՝ իր օգնությունն առաջարկելով տուժածներին։
Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը եւ մաքրումը կարող է տեւել 40-ից մինչեւ 50 տարի:
Եվրամիությունը խոստացել է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան էլ՝ 2019 թվականին:
Իրանի առնվազն յոթ բնակավայրերում ավերածություններ են եղել երկրի հյուսիսարեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հայտնաբերվել է մեկ զոհված:
6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում է Fars գործակալությունը:
Euromag-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, որը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ, այդ թվում՝ Երևան:
Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի տարածքում գտնվող մոտավորապես 267,5 հազար սիրիացի փախստականներ իրավունք ունեն երկիր բերել իրենց ընտանիքներին: Այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով կառավարության ներքին փաստաթուղթը, որում վերլուծվում են միգրացիոն ճգնաժամի հետեւանքները:
Թուրքական «Bianet.org» կայքն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հակասություններով հարուստ քաղաքական կարիերային: Կայքը «Էրդողանը Էրդողանի դեմ, 1994-2017թթ.» հոդվածում, հենվելով արխիվային նյութերի վրա, ցույց է տվել, թե ժամանակի ընթացքում միևնույն թեմաների շուրջ ինչպես են տրամագծորեն փոխվել Էրդողանի դիրքորոշումները:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն՝ Վրաստանում հարցվածների 76 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, վրացռուսական հարաբերությունները դրական է գնահատում 11 տոկոսը, իսկ 12 տոկոսը՝ ոչ լավ, ոչ վատ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:
Freedom House մարդու իրավունքների կազմակերպությունը ապրլի 4-ին հրապարակել է «Անցումային երկրներ 217» զեկույցը:
Թուրքիայի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների խորհուրդը որոշում է կայացրել արգելափակել մի շարք ընդդիմադիր թուրքական լրատվական կայքերի գործունեությունը:
Իրանի նավթի եւ գազախտուցքի արտահանման ծավալը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով օրական 3 մլն 50 հազար բարելի:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և հոդվածագիրների նկատմամբ կատարվող հետաքննություն ավարտվել է:
Սիրիացի զինվորականները ժշտում են քիմիական զենքի կիրառումը Իդլիբի նահանգում, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի Շըրնաք շրջանում թուրքական զինված ուժերի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալները պայթուցիկ են գործի դրել:
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Վեյսելե Քոսելեն Նովոռոսիյսկում այցելել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:
Թուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում:
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: