
«Ով քարկոծում է Ռուսաստանը, քարկոծում է Արցախը». Դավիթ Բաբայան․ 24news

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 24news.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի ապագան կախված է բացառապես մեզանից, մեր մոտեցումից ու վերաբերմունքից։
«Նույն Ադրբեջանի օրինակը վերցնենք, քանի քանի իրենից մեծ ու հզոր երկրների շանտաժի է ենթարկում։ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն խոսում է Մինսկի խմբի մասին, իսկ Ալիևն ասում է որ գոյություն չունի այդպիսի խումբ, որովհետև սկզբունքայնությունը պահպանում են, գիտեն իրենց տեղն ու դերը, գիտեն իրենց կարևորությունը։ Այս աշխարհաքաղաքական փոթորկուն զարգացումների ֆոնին մենք պետք է առավել համախմբված լինենք, կանգնենք ու պայքարենք մինչև վերջ, որովհետև սկզբունքայնությունը, մեր ինտելեկտի և նվիրվածության հետ մեկտեղ ամենամեծ զենք է, որը մենք ունենք»,-նշել է Բաբայանը։
Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։