Բաժիններ՝

Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանում այսօր սգո օր է հայտարարվել՝ Գուդաուրիում փրկարար խմբի անձնակազմի անդամների մահվան կապակցությամբ,հայտնում է Sputnik Georgia-ն:

Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը Գուդաուրիում երեկ կորցրել էր կառավարումը և կործանվել։ Ողբերգության հետեւանքով ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել էին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս պահին մահացածների մարմիններն արդեն դուրս են բերվել։

Վրաստանի պետական գերատեսչությունների բոլոր շենքերի, այդ թվում՝ կառավարության վարչակազմի, խորհրդարանի և Ներքին գործերի նախարարության շենքերի վրա կծածանվեն պետական դրոշները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031