«Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե ուղիղ հաղորդակցություն ունենք»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։

Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է, այլ՝ պանթուրքիզմի։

Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։

Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։

Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա՛։

Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։

Իսկ կապիտուլյանտների՝ «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031