Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում մեկ քաղաքացիական անձ է զոհվել

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ է մահացել. Քաղաքացու մահը վրա է հասել բեկորային վնասվածքից: Այս մասին կառավարության նիստում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Նրա խոսքով` քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը, որի հետևանքով 6 քաղաքացիական անձ է վիրավորվել:

«Բացի շտապօգնության տրանսպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախավորվել են նաև լրագրողներ: Դրա վերաբերյալ կան նաև ապացույցներ, ինչը հումանիտար միջազգային իրավունքի ու սովորույթային իրավունքի կոպտագույն խախտում է: Մենք նույնպես շարունակում ենք հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունները: Դրանք նույնպես ամփոփվում են և այս մասին կհրապարակվի զեկույց»,-ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս