![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/1092688.jpg)
ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Նյու Յորքում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչությունների մոտ:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Նյու Յորքում Ադրբեջանի, այնուհետև Թուրքիայի ներկայացուցչություն:
Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման դեմ:
Երթի ընթացքում ակցիայի մասնակիցները Հայաստանի կողքին կանգնելու կոչ են հնչեցրել:
Երթի մասնակիցները պարզել են Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների լուսանկարներ, պարզել են «Հեռացրեք Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Իմ հայրենիքը խաղաղություն է ուզում», «Շուշին Հայաստան է» և այլ գրություններով պաստառներ: