Այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ղազախստանից վերադառնալու ճանապարհին նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բազմաթիվ հակամարտություններին՝ խոսել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասին․
«Այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»:
Հռոմի պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ճանապարհ։
«Երկխոսության հնարավորությունը պետք է տրվի բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել, այլապես կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը», – ասել է հովվապետը։