«Եթե ցանկանում ենք աշխարհին մեր հզորությունը ցույց տալ, պիտի դաս տանք Էրդողանին»․ իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «North Drilling» նավթային ընկերության նախկին գործադիր տնօրեն Հեդայաթ Խադեմին գրառում է արել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա Twitter-ում մասնավորապես գրել է․ «Եթե ցանկանում ենք աշխարհին ցույց տալ մեր հզորությունը և դիմակայությունը, ուրեմն պիտի ԱՄՆ-ին, սիոնիստական ռեժիմին ու Էրդողանին դաս տանք։

Հենց հիմա ժամանակն է, որ Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի բռունցքի պես իջնեն Ալիևի բերանին: Վստահ եղեք՝ այն ժամանակ միջուկային բանակցություններում էլ ավելի լավ իրադրություն կստեղծվի»:

Տեսանյութեր

Լրահոս