«Պետք չէ միջազգային գործընթացները վերլուծել «դասակարգային ատելության» զգացմամբ». Սերգեյ Մարկեդոնովը՝ Նենսի Փելոսիի՝ ՀՀ այցի մասին

Ռուս քաղաքագետ Սեգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նենսի Փելոսին պատրաստվում է այցելել Հայաստան։ Իհարկե, մեր մեկնաբանները այս այցի հետևում սկսել են դավադրության տեսություններ փնտրել։

Իրականում սկզբում պետք էր ծանոթանալ որոշ բավականին հայտնի փաստերի հետ և «մահճակալի տակ» չփնտրել «գունավոր հեղափոխության» հերթական ուրվականը։ 1.Փելոսին ոչ առաջին տարին է հայտնի իր պրոհայկական նախընտրություններով։ Նա դեռ շատ վաղուց աջակցում էր Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները որպր ցեղասպանություն ճանաչելուն և ամեն կերպ խոչընդոտում էր Բաքվում ԱՄՆ դեսպանների նշանակմանը։

Բավական է հիշել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կազուսը։ Փելոսին նաև կողմ էր 907 բանաձևի պահպանմանը, որն արգելափակում էր Ադրբեջան զինամթերքի մատակարարումը։ Փելոսին նաև կողմ էր Լեռնային Ղարաբաղում սոցիալական նախագծերի բյուջետային ֆինանսավորման պահպանմանը։ Մի խոսքով, այս առումով ամեն ինչ պարզ է։

2.ԱՄՆ-ում տեղի ունենալիք ընտրությունները, որոնք սարերի հետևում չեն։ Փելոսին Հայաստան է գալիս ամերիկահայերի ձայները ստանալու համա։ Նրա հետ Երևան կժամանի Ջեքի Շպեյերը` հայկական արմատներով հայտնի կին կոնգրեսական։ Կալիֆորնիայում և հատկապես Ֆրեզնոյում ԱՄՆ քաղաքացի հայերի ձայները չափազանց կարևոր են։ Եվ Հայաստանի ու Ղարաբաղի թեման, ինչպես և Ֆրանսիայում թեպետ ոչ ծայրահեղ, սակայն նույնպես կարևոր էլեկտորալ սյուժե է։ 3.ԱՄՆ-ը երբեք չի թաքցրել իր հետաքրքրությունը Կովկասյան տարածաշրջանում, և նրա համար կարևոր է ցույց տալ, թե իբր կարող են Ռուսաստանին փոխարինել այնտեղ։ Այս թելը կողքից է տարվում, առանց առանձնահատուկ ֆանատիզմի։ Բնութագրական է, որ վերջին էսկալացիայի ընթացքում Նեդ Փրայսը Ռուսաստանին կոչ էր արել «օգտագործել իր ազդեցությունը» կոնֆլիկտի կողմերի վրա։ Նահանգները դեմ չեն, որ Ռուսաստանն անի բարդ, սևագործ բանվորի գործը, բայց դափնիներն իրենք են ուզում։ Ոչ մի անձնական բան, զուտ բիզնես։ Լուրջ մարտերի մեջ մտնել նրանք չեն ուզում, սակայն կողքի քաշված մտահոգություն հայտնել ու իրենց PR-ն անել, իհարկե, դեմ չեն։ Իսկ թե ով է մեզ խանգարում թե փիառվել, թե ակտիվություն ցուցաբերել, հարցը հռետորական է։

4.Եվ վերջին կարևոր հանգամանքը։ Հայաստանի ընդդիմությունն առավել պրոռուսական է, քան իշխանությունը։ Այնպես որ նեթե անգամ «Մայդան» լինի էլ, ապա դա կլինի կոնտր-Մայդան, ինչին ես խիստ կասկածում եմ։

Իսկ Նենսիի հետ նաև ընդդիմությունը կհամագործակցի, եթե պետք լինի։ Եվ բոլորովին հետահայաց պետք չէ միջազգային գործընթացները վերլուծել «դասակարգային ատելության» զգացմամբ։ Անհրաժեշտ է նախ հասկանալ, ապա ռացիոնալ բացատրել, իսկ կատաղության նոպաներ պետք չեն. դա թողնենք հեռուստատեսային շոումեններին»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս